Բաքուն պետք է դադարեցնի քաղաքացիական ազատությունների սահմանափակումը. եվրահանձնակատար
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում լրագրողներին և քննադատական հայացքներ ունեցող այլ անձանց հետապնդելը հանդիսանում է մարդու իրավունքների ոլորտում լուրջ խնդիրների աղբյուր:
Այս մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի՝ մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մուժնիեքսը՝ կապված այս տարվա մայիսի 22-24-ին Ադրբեջան կատարած արդյունքներով իր զեկույցի հրապարակման հետ:
Եվրահանձնակատարն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել իրենց արտահայտությունների համար կալանավորվածներին և կատարելագործել ազատ արտահայտվելու ու հանրահավաքներ անցկացնելու ոլորտի օրենսդրությունն ու պրակտիկան: Նա նաև խորհուրդ է տվել ամբողջովին չեղյալ հայտարարել զրպարտանքի համար սահմանված քրեական պատասխանատվությունը:
Ընդ որում, Մուժնիեքսն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահը հունիսին ստորագրեց այն ուղղումները, որոնց համաձայն՝ զրպարտանքի տարածման մասին քրեական օրենսդրությունն այժմ տարածվում է նաև համացանցի վրա: Մեծ խնդիր է մնում նաև զրպարտանքի համար սահմանած խոշոր տուգանքները: