Բաժիններ՝

Թուրքիայում հայերին գաղտնի ծածկագրում են (տեսանյութ)

Օգոստոսի 1-ին Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականը սենսացիոն հոդված էր հրապարակել՝ Թուրքիայում հայերի ինքնության վկայականներում գաղտնի ծածկագրեր նշագրելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ այս ծածկագրերի օգնությամբ Թուրքիան տարիներ շարունակ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորել:

Ըստ հրապարակման՝ 1923 թվականից հետո Լոզանի պայմանագրով փոքրամասնություն ճանաչված ազգության քաղաքացիների ինքնության վկայականներում նշվել է գաղտնի ծածկագիր. հայերի համար սահմանված է «2»-ը, հույների համար` «1»-ը և հրեաների համար` «3»-ը: Այս տեղեկությունը հաստատել է նաև Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:

Այս թեմայի վերաբերյալ այսօր քննարկում էր ծավալվել «Մեդիա կենտրոնում»: Քննարկմանը մասնակցում էին թուրքագետ Արտակ Շաքարյանը, լրագրող, թուրքագետ Լիլիթ Գասպարյանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Skype-ի միջոցով քննարկմանը միացավ նաև լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչինը:

Ըստ բանախոսների` հայերի կոդավորման մասին այս տեղեկությունը հզոր խաղաքարտ է, որը պետք է օգտագործի Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը և բարձրաձայնի Թուրքիայի խտրական վերաբերմունքի վերաբերյալ միջազգային ատյաններում և լրատվամիջոցներում, սակայն անցել է արդեն գրեթե մեկ շաբաթ և այդ ամենը ինչպես հարկն է չի արվում:

Մանրամասները տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս