Բաժիններ՝

«Ժառանգությունը» զորակցում է ազատամարտիկներին

Երեւանի Ազատության հրապարակում արդեն մի քանի շաբաթ նստացույց հայտարարած Արցախյան ազատամարտի մասնակիցները օգոստոսի 2-ին հռչակեցին իրենց պայքարի նպատակները:

Նրանք հերքեցին ընկալումները, թե պայքարում են սոսկ սոցիալական խնդիրների լուծման համար: Ազատամարտիկները հայտարարեցին, որ իրենց նպատակը համազգային և պետական խնդիրների լուծումն է, եւ կոչ արեցին համազգային համախմբման:

«Ժառանգություն» կուսակցությունը, լինելով միասնականության եւ պայքարի հետեւողական ջատագով, ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում ազատամարտիկներին` հուսալով, որ միասնական ջանքերը կբերեն իրավիճակի արմատական փոփոխության:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031