Բաժիններ՝

Մորն ու տատիկին խոշտանգելու գործով դատական նիստը հետաձգվեց

Որդու և հարսի կողմից մորն ու տատիկին խոշտանգելու գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ  ամբաստանյալ Սյուզաննա Գրիգորյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի  բացակայության պատճառով:  Ըստ «Փաստինֆոյի»՝ Երևանի  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝  դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, հղած գրության մեջ պաշտպանը տեղեկացրել է, որ  Հատուկ քննչական ծառայության կողմից անհետաձգելի քննչական գործողությանը մասնակցելու պատճառով չի կարող ներկայանալ դատարան և խնդրել դատական նիստը հետաձգել:

Օգոստոսի 12-ի դատական նիստում ճառերով հանդես կգա տուժող  կողմը: Նախորդ դատական նիստում ճառով հանդես էր եկել մեղադրող Արիս Բարսեղյանը, ով միջնորդել էր ամբաստանյալ Գուրգեն Գրիգորյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման, իսկ նրա կնոջը՝  ամբաստանյալ Սյուզաննա Գրիգորյանին՝  4 տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարվա փորձաշրջանով: Ըստ մեղադրանքի`  Գուրգեն Գրիգորյանը իր կնոջ` Սյուզաննա Գրիգորյանի հետ, տան հետ կապված և կենցաղային հարցերով 01.02.2012թ. մինչև 11.06.2012թ. ընկած ժամանակահատվածում ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ պատճառելով, խոշտանգել են Գ.Գրիգորյանից նյութական և այլ հարազատական կախվածության մեջ գտնվող վերջինիս մորը` Թագուհի Գրիգորյանին,և տատիկին` Նազիկ Կարապետյանին: Գրիգորյանը պարբերաբար վիճել է մոր հետ, հայհոյանքներ տվել, ծեծի ենթարկել և թքել մոր վրա: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Սյուզաննա Գրիգորյանի նկատմամբ` չհեռանալու մասին ստորագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս