Դունյա Միյատովիչը դատապարտել է «Էրգենեքոնի» գործով Թուրքիայում կայացված դատավճիռը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի՝ մամուլի ազատության հարցերով Դունյա Միյատովիչը մեկնաբանել է Թուրքիայում «Էրգենեքոնի» գործի շրջանակներում լրագրողների դատապարտվելու մասին երեկ կայացված դատավճիռը.

«Տասնյակ լրագրողների նկատմամբ ծանր դատավճիռներ կայացնելը հակասում է մամուլի ու խոսքի ազատության հարցում Թուրքիայի ստանձնած պարտականություններին: Լրագրողների հանդեպ կայացված նմանատիպ խիստ դատավճիռները մտահոգություն են առաջացնում:

Այլակարծ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելը հակասում է մարդու արմատական այնպիսի իրավունքներին, ինչպիսին է խոսքի ազատությունը, ինչպես նաև մամուլի ազատության պաշտպանության ու զարգացման ոլորտում Թուրքիայի ստանձնած պարտավորություններին:

Անհնար է գնահատել կայացված դատավճռով խոսքի ու մամուլի ազատությանը պատճառված վնասը: Ես վերստին երկրի պաշտոնատար անձանց կոչ եմ անում բարեփոխումներ անցկացնել մամուլի ազատության զարգացմանն առնչվող օրենսդրական հոդվածներում, ինչպես նաև շուտափույթ թափանցիկ դատավարություն անցկացնել կալանավորված լրագրողների գործով»:

Տեսանյութեր

Լրահոս