Անահիտ Բախշյան. Թե Տարոն Մարգարյանը ո՞նց ա գալիս, ես չգիտեմ, ինքը երևի թռնում ա
Ինչպես մեքենան կայանել Երեւանում, որպեսզի չտուգանվես։ Այս հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով մոտ 15 տաքսու վարորդներ այսօր ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:
«Բարձր տրամադրությունով մտնում ես տուն, մեկ էլ տնեցիք բերում են 8 հատ ակտ՝ դնում են դեմդ, ամեն մեկը 5000 դրամ, երեխուն ասում եմ՝ էդ օրը հաց չուտես, որ տանեմ էդ ակտերը մուծեմ»,- ասել է վարորդներից մեկը:
Տաքսու վարորդները պնդում են, որ իրենք կայանել են օրինակ՝ Մամիկոնյանց փողոցի վրա, որտեղ կանայումը արգելող ոչ մի ցուցանակ չի եղել:
Նրանք դիմել են են ճանապարհային ոստիկանություն, իսկ պատասխանը եղել է այսպիսին.
«Ինձ ասում են էս թափը մուծի, կասենք էլ հետո չես մուծի: Ինձի օրենսդրությամբ գիրքը բացատրում ա, որ էս հոծ գիծը որ կա, պիտի 3 մետր ինետրվալ ունենաս, նոր նստես, ես էլ ասում եմ՝ քո Երևան քաղաքում մի փողոց ցույց տուր, որ երեք մետր ինտերվալ կա, կամ մի հատ արգելով նշան դիր, կամ ակտը ֆիքսել ես 10 օր հետո ուղարկի, ոչ թե 40 օր հետո»:
Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն էլ էր այսօր միացել տաքսու վարորդների բողոքին։ Նրան էլ են տուգանել արդեն վեց անգամ։
«Ես գալիս եմ որպես ավագանու անդամ քաղաքապետարանի դիմաց տեղ չկա կանգնելու, մեքենան էնտեղ կայանում եմ, ես իջնում եմ: Հենց հիմա գալիս եմ Գայի վարչությունից, ասում եմ՝ կներեք, ասեք՝ ես ո՞նց թռնեմ մեքենայից, որպեսզի մտնեմ քաղաքապետարան, ո՞նց, ասում ա՝ ես չգիտեմ: Թե Տարոն Մարգարյանը ո՞նց ա գալիս, ես չգիտեմ, ինքը երևի թռնում ա»:
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ իրենք կարող են պատասխանել միայն հստակ բողոքի առկայության և խնդրի ուսումնասիրությունից հետո:
Տեսանյութը՝ այստեղ.