Բաժիններ՝

Նստացույց հայտարարած ակտիվիստ Սուրեն Սահակյանը գիշերը տեղափոխվել է հիվանդանոց

«Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության անդամ Թեհմինե Ենոքյանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Նստացույց հայտարարած երիտասարդներից Սուրեն Սահակյանը գիշերը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ hիվանդանոց: Բժիշկներն աղտորոշել են արևահարություն. Սուրենի ջերմությունը 40 աստիճանից չի իջնում…

Հիշեցնենք, որ ոստիկանությունը 11 օրերի ըթացքում նստացույցի մասնակիցներին չթույլատրեց վրան կամ հովհանոց տեղադրել:

Հիվանդանոցում բժիշկները պայման են դրել Սուրեն Սահակյանի առջև՝ կամ տեղափոխվում ես վճարովի բաժանմունք, կամ վեր կաց գնա հիվնադանոցից: Այսօր առավատյան Սուրեն Սահակյանից հիվանդանոցում պահանջել են գումար: Այս պահի դրությամբ Սուրենը դուրս է գրվել հիվանդանոցից, կատետրը ձեռքին եկել է քաղաքապետարան: Նրա վիճակը մնում է անփոփոխ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս