Բաժիններ՝

Ակտիվիստը` Տարոն Մարգարյանի հետ հանդիպման մասին. Նա անգամ քաղաքավարության տարրական կանոններին չէր հետևում

Տեղեկությունները, թե Տարոն Մարգարյանը երեկ այցելել է նստացույց անող ակտիվիստներին, ապատեղակատվություն է: Այս մասին այսօր Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է Երևանի քաղաքապետարանի առջեւ նստացույց հայտարարած երեք երիտասարդներից Վահագն Մինասյանը: Նա պատմել է, որ երբ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի հետնամուտքով շենք մտնելիս է եղել ինքը «Վերջ անպատժելիությանը» գրությամբ պաստառով վազելով գնացել է Տարոն Մարգարյանին ընդառաջ:

«Նա քայլելով հարցրեց` ո՞նց եք, ասացի` վատ: Նա ասաց` Ձեզ առաջարկել եմ բարձրանալ վերև, նստել բանակցությունների սեղանի շուրջ: Նա այդ ընթացքում քայլում էր, անգամ քաղաքավարության տարրական կանոններին չէր հետևում` չսպասելով, որպեսզի ես պատասխանեմ իր առաջարակին կամ հարցերին: Ես նրան ասել եմ, որ նման առաջարկություն մենք չենք ստացել»,- երեկվա հանդիպման մանրամասները ներկայացրել է ակտիվիստը:

Նա նաև տեղեկացրել է, որ չեն պատրաստվում Տարոն Մարգարյանի հետ փակ սենյակներում բանակցություններ վարել: Վահագն Մինասյանն առաջարկում է Տարոն Մարգարյանին` իջնել իր աշխատասենյակից և այսօր` ժամը 17:00-ին հանդիպել իրենց հետ ու ասել իր ասելիքը:

Տեսանյութը՝ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս