Ադրբեջանում տրվել է «Թուրանի բանակ» նախագծի մեկնարկը. թուրքական մամուլ
Թուրքական Internet ajans լրատվական պորտալի փոխանցմամբ՝ օգոստոսի մեկին Ադրբեջանում մեկնարկել է թյուրքական միացյալ բանակի (Թուրանի բանակ) ստեղծման առաջին փուլը, որում ներգրավված է թյուրքական 4 երկիր՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղրղզստան, Մոնղոլիա:
Նշվում է, որ Թուրանի բանակը լինելու է ՆԱՏՕ-ի նման կառույց և կգործի թյուրքական պետություններին սպառնացող արտաքին ուժերի դեմ: Նրա գործառույթների թվում կլինեն նաև «մուսուլմանական երկրների անվտանգության և աշխարհում խաղաղության ապահովումը»:
Թուրանի բանակի նախագիծն ընդգրկում է բազում ոլորտներ՝ ժամանակակից զենքի՝ մեծ հեռահարությամբ հրթիռների, մարտական ինքնաթիռների, ռազմանավերի, ուղղաթիռների ու անօդաչու թռչող սարքերի արտադրություն, հակահրթիռային վահանի ստեղծում:
Թուրանի բանակի առաջին նախագահությունը մինչև 2014 թվականի ավարտը տրվել է Թուրքիային՝ որպես այդ երկրներից ամենամեծ բանակն ունեցող երկիր: Թուրքիայից հետո նախագահությունը ստանձնելու է Ղրղզստանը: