«Բարև Երևանը» Վարչական դատարանում կվիճարկի քաղաքապետի ոչ իրավաչափ ակտերը
Օգոստոսի 7-ին ժամը 11:00-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատարան մուտք կանի իր հայցադիմումը «Երևանի քաղաքապետի 19.07.2013թ. թիվ 3660-Ա որոշումն առոչինչ ճանաչելու, իսկ 19.07.2013թ. թիվ 3661-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին»:
«Բարև Երևան» խմբակցության անդամները տեղում կպատասխանեն նաև լրագրողների հարցերին: Հասցեն՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, քաղաք Երևան, Գարեգին Նժդեհի 23:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն