Այդ տեսանյութն Աֆղանստանում նկարահանվել է 2004 թվականին:
Այսօր կայացած նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) քննարկեց «Էյջ-Թի Էլեքտրոնիքս» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ հարցը:
2013 թվականի վերջին երկու ամսվա ընթացքում ոչ արտադրողն է գների փոփոխություն կատարել և ոչ էլ արտարժույթի փոխարժեքն էականորեն փոխվել:
ՏՄՊՊՀ նիստի ժամանակ տեղեկացվեց, որ հանձնաժողով է դիմել դեղորայքի ներկրմամբ զբաղվող «Բեյբի Սիմ» ընկերությունը, հայտնելով, որ մրցակից «Կուրացիո» ՍՊԸ-ն խոչընդոտում է իր գործունեությանը՝ թույլ չտալով մասնակցել դեղորայքի մատակարարման մի շարք մրցույթների:
Կոնֆերանսին մասնակցում է աշխարհի 28 երկրի 386 ընկերություն:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյն ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը դատապարտում է Սյունիքում կատարված ոճրագործությունը և ցավակցում՝ հանգուցյալ Ավետիք Բուդաղյանի հարազատներին ու մտերիմներին:
Ջոն Քերին Թուրքիայում հակամարտող կողմերին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից:
ՄԱԿ-ի տվյալներով՝ քաղաքում կարող է շրջափակման մեջ գտնվել մոտ 1500 վիրավոր խաղաղ քաղաքացի:
Ա.Հարությունյանը չհամաձայնեց այն հարցադրումներին, որ 5-6 տոննա է ձկանպաշարը, և նշեց, որ սիգը էնդեմիկ տեսակ չէ, և Կարմիր գրքում ներառված չէ:
CNN հեռուստաալիքի տվյալներով՝ երկու օրում Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ տուժել է առնվազն 3195 մարդ, որոնցից մոտ 25-ը գտնվում են ծանր վիճակում:
Հանդիպումը կայացել է Քըլըչդարօղլուի նախաձեռնությամբ և տևել է կես ժամ:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության համար մեղադրում է գործող իշխանություններին:
Հունիսի 3-ին ոստիկանության կենտրոնականի բաժին են բերման ենթարկվել Սյունիքի մարզի Աշոտավան գյուղի բնակիչ 20 ամյա Արկադիա Ներսիսյանը, և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ 20 ամյա Արտյուշ Վարդանյանը:
«Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, գրեթե փոփոխություն չկա: Կրկին վիրահատական միջամտության հավանականությունը մեծ է»,- ֆեյսբուքյան իր էջում րոպեներ առաջ գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Այսօր Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2012 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պատգամավորների պահանջով գյուատնտեսական ոլորտի քննարկումները հետաձգվեցին մինչև հունիսի 6-ը՝ ազատ օրը, որպեսզի նախարար Սերգո Կարապետյանը կարողանա ներկա գտնվել նիստին:
Արարատի մարզում գյուղացիներին հատկացվելիք դիզվառելիքը «տեղ չի հասնում»: Նման հայտարարություն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2012թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ արեց Արարատի մարզից ընտրված ՀՀԿ պատգամավոր Մուրադ Մուրադյանը:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:
«Հունիսի 1-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով Վարդան Սեդրակյանի և մյուսների դատավարությունը հետաձգվեց` ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի վատառողջ լինելու պատճառով»:
Մայիսի 11-ին Ռեյհանլըում իրականացված ահաբեկչությանը զոհ էր գնացել 52 մարդ:
Հունիսի 1-ին, ժամը 01.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել տանտիրուհին՝ ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Ցողիկ Այվազյանը:
Սիրիական հակամարտության ընթացքում առաջին անգամ է հայտարարվում դրան հյուսիսկորեացի զինվորականների մասնակցության մասին:
«Հրազենից վիրավորված՝ մարզպետի թիկնապահ և ազգական Նիկոլայ Աբրահամյանը, դեպքի պահին ներկա չի եղել, այլ Լիսկան է նրան կանչել և կրակել վրան, որպեսզի իրեն հեռացնի գործողությունների կենտրոնից»:
Ցուցարարները վնասել են բանկի 31 բաժանմունք, 42 խանութ և սրճարան, այրել են ավելի քան 20 տրանսպորտային միջոց:
Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում:
«Բուդաղյանները շատ հարգված-ճանաչված մարդիկ են մարզում ու Գորիսում. եթե իշխանությունները չձերբակալեն ու չպատժեն բոլոր մեղավորներին, Բուդաղյաններն իրենք դա կանեն»:
«Մենք որոշ արտառոց երևույթներ սկսել ենք ընդունել որպես «օրինաչափ»: Մասնավորապես, թույլ տվեք ճշտել մի հարց. Սյունիքի մարզպետը պետական պաշտոնյա՞ է, թե՞ բանդայի պարագլուխ: Եթե պաշտոնյա է, ապա հետաքրքիր է՝ նա մտնո՞ւմ է այն անձանց ցանկի մեջ, որոնց օրենքով թիկնազոր է հասնում»:
Խնձորեսկ գյուղի բնակիչ 48 ամյա Էդիկ Սարդարյանը վարելով GAZ 53 մակնիշի 21 ՍՍ 218 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 229 կմ հատվածում, Գորիսի վարչական տարածքում ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
«Նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետը թող կարդան ու ամաչեն համակարգի այս պատկերից: Հանցագործության մեջ կասկածվող մարդը կարող է իր լիազորությունները դադարեցնել մինչև նախաքննության ավարտը ու գնալ իր վաստակած հանգստին՝ այդ ընթացքում «մեծահոգաբար» չկատարելով մարզպետի լիազորությունները»:
«ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը կուրսանտներից մեկը կրակել է մյուսի վրա և սպանել: Ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել»: