ԱՄՆ-ն երրորդ անգամ է արձագանքել Թուրքիայի վերջին իրադարձություններին

Թուրքիայի Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը երրորդ անգամ է արձագանքում Թուրքիայում ընթացող վերջին իրադարձություններին:

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտւղար Ջոն Քերին կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայում հակամարտող կողմերին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից:

Նա հավելել է, որ իրենք ակնդետ հետևում են Թուրքիայում ընթացող զարգացումներին և հիշեցրել է, որ մարդիկ ունեն խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունք, ինչը ժողովրդավարության հիմքերից մեկն է:

Քերիի խոսքերով՝ իրենք անհանգստացած են ոստիկանության կողմից ուժ գործադրելու կապակցությամբ: Նա կարևորել է այդ ամենին վերջ դնելը և տեղի ունեցածի շուրջ մասշտաբային հետաքննություն անցկացնելը:

Տեսանյութեր

Լրահոս