Բաժիններ՝

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեջ մեղադրվողը՝ կոմայի՞ մեջ. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 1-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով Վարդան Սեդրակյանի և մյուսների դատավարությունը հետաձգվեց` ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի վատառողջ լինելու պատճառով: Ամբաստանյալը նիստի ընդմիջման ժամանակ վատացավ:

«Ժողովուրդը» նրա կնոջից՝ Նոնա Հակոբյանից, պարզց, որ Խաչիկը շաքարային դիաբետով հիվանդ է. «Ես դատարանում էի այդ պահին, ու երբ վատացավ, խնդրեցի թույլ տալ, որ ամուսնուս կողքին լինեմ, սակայն ինձ թույլ չտվեցին: Խաչիկը շաքարախտով է տառապում, իսկ այդ օրը ճնշումն էր բարձրացել, սրսկել էին: Չգիտեմ՝ ինչ կլինի, եթե նրա վիճակը չկարգավորվի, եթե շաքարը չիջեցնեն, նա կընկնի կոմայի մեջ»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս