«Սուրեն Խաչատրյանը իր պաշտոնում նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի կամքով»

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը դատապարտում է Սյունիքում կատարված ոճրագործությունը և ցավակցում՝ հանգուցյալ Ավետիք Բուդաղյանի հարազատներին ու մտերիմներին: Արագ և լիարժեք ապաքինում ենք մաղթում հիվանդանոցում գտնվող վիրավոր Արտակ Բուդաղյանին: Ուզում ենք հավատալ, որ այս դեպքում հանցագործությունը կբացահայտվի և կպատժվեն իրական մեղավորները:

Հասկանալով հանդերձ շահարկումների նպատակը` միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ այսօր ժամանակավորապես հրաժարական տված Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը իր պաշտոնում նշանակվել է 2001թ` Ռոբերտ Քոչարյանի կամքով և չի պաշտոնավարել ոչ Վազգեն Սարգսյանի, ոչ Արամ Սարգսյանի վարչապետության ընթացքում:

«Հանրապետություն» կուսակցության
քաղաքական խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930