Սիգ տեսակի ձկնատեսակները հանրապետությունով մեկ վաճառվո՞ւմ են
«Սիգ տեսակի ձկնատեսակները հանրապետությունով մեկ վաճառվում են, բավականին մեծ են, եթե մի քիչ էլ սպասենք, մայրացուի չափ կլինեն»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2012 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Վահագն Մախսուդյանը: Ըստ նրա՝ ձկնորսությամբ Սևանում զբաղվում են 250 ընտանիքներ և պետք է որ կարողանային նրանց «ձեռքը բռնել»:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հակադարձեց, որ իրենք աշխատում են ու փորձում են խնդիրները լուծել. «Սևանա լճում այլ մուտացիաներ, այլ ձկնատեսակներ չկան»:
Ա.Հարությունյանը չհամաձայնեց այն հարցադրումներին, որ 5-6 տոննա է ձկանպաշարը, և նշեց, որ սիգը էնդեմիկ տեսակ չէ, և Կարմիր գրքում ներառված չէ: Նախարարը հայտարարեց, որ ձկնագողություն կա, և դա կանխելու համար բացի արգելանքից, նոր օրենք են մշակում, որը վերաբերում է տեսչական ծառայողին. «Միգուցե պետք է օրենքները խստացնել, քրեական պատասխանատվությունը խստացնել: Այդ 250-ի ցանկը տվեք մեզ, իրենց հետ աշխատանք ծավալենք, զբաղվածություն ապահովենք»: