Եկատերինբուրգում մեկնարկած Ռուսաստան-ԵՄ 31-րդ գագաթաժողովում կքննարկվի նաև ԼՂ-ի հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եկատերինբուրգում մեկնարկել է Ռուսաստան-ԵՄ 31-րդ գագաթաժողովի նիստը:

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյն ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն:

Գագաթաժողովում քննարկվելու են Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև բազային նոր համաձայնագրերի կնքման, փոխադարձ առևտրի և էներգետիկայի, օդային տրանսպորտի ոլորտում համագործակցության, ինչպես նաև քաղաքացիների կարճաժամկետ այցերի համար ոչ վիզային ռեժիմի և վիզային ձևականությունների դյուրացման հարցերը:

Բացի այդ, քննարկվելու են Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակը և մասնավորապես Սիրիայի հարցը, Իրանի միջուկային ծրագիրը, Կորեական թերակղզում տիրող իրավիճակը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս