Սիրիայի ապստամբները վերջնագիր են ներկայացրել Ռուսաստանին
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունը դիմել է ՄԱԿ ԱԽ-ին՝ վերջնագիր ներկայացնելով Ռուսաստանին: Ապստամբները սպառնացել են ռազմական գործողություններ ծավալել Լիբանանի տարածքում, եթե Մոսկվան չդադարեցնի Սիրիական հակամարտությանը միջազգային միջամտության արգելափակումը:
Սիրիական ընդդիմության նման վերջնագրի պատճառ է հանդիսացել այն, որ հունիսի 1-ին Ռուսաստանն արգելափակել էր Սիրիայի արևմուտքում գտնվող Ալ-Քուսեյր քաղաքում ծավալված իրադարձությունների վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի կողմից բանաձև ընդունելը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ քաղաքում կարող է շրջափակման մեջ գտնվել մոտ 1500 վիրավոր խաղաղ քաղաքացի: Բանաձևի նախաձեռնողի դերում հանդես է եկել ներկայումս ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Մեծ Բրիտանիան: