Ռեյհանլըում առգրավվել է Սիրիայից բերված 400 կիլոգրամ պայթուցիկ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանին առգրավվել է 400 կիլոգրամ պայթուցիկ: Այն հայտնաբերվել է Սիրիայի Բաբել Էլ Հավա սահմանային անցակետից դեպի Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանի Ջիլվեգյոզյու անցակետ գնացող ավտոմեքենայի մեջ:
Պայթուցիկը պետք է օգտագործվեր Թուրքիայում ահաբեկչական տարբեր գործողությունների համար: Մայիսի 11-ին Ռեյհանլըում իրականացված ահաբեկչությանը զոհ էր գնացել 52 մարդ: