![](/banners/BeFunky-design.jpg)
Բաքվում մեկնարկել է «Կասպյան նավթ և գազ 2013» միջազգային կոնֆերանսը
![](https://168.am/wp-content/uploads/2013/06/9686_src.jpg)
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում մեկնարկել է «Կասպիցի նավթ և գազ, նավթավերամշակում և նավթաքիմիա» (Caspian Oil&Gas 2013) միջազգային 20-րդ կոնֆերանս-ցուցահանդեսը:
Այն կազմակերպել են ITE Group-ը և Կասպյան տարածաշրջանում նրա առանցքային գործընկեր Iteca Caspian ընկերությունը: Կոնֆերանսին մասնակցում է աշխարհի 28 երկրի 386 ընկերություն:
Այդ երկրներից են մասնավորապես Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան ու Մեծ Բրիտանիան: Հյուրերի թվում է նաև Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն:
Կոնֆերանսի բացման կապակցությամբ Ադրբեջանին ուղերձներ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, որոնք կարևորել են Ադրբեջանի էներգետիկ դերը: