Գերմանիայի ՊՆ-ում սկանդալ է հասունանում համացանցում հայտնված տեսանյութի պատճառով (տեսանյութ)
Գերմանական Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի ՊՆ-ում սկանդալ է հասունանում համացանցում հայտնված մի տեսանյութի պատճառով, որը հանդիսանում է «պետական գաղտնիք»:
You Tube վիդեոհոսթինգում այդ տեսանյութը հայտնվել է նկարահանումից 9 տարի անց: Դրանում երևում է, թե ինչպես է Աֆղանստանի երկնքում թռչող գերմանական ԱԹՍ-ը գրեթե բախվում մարդատար ինքնաթիռի հետ, որում գտնվել է մոտ 100 մարդ:
Այս տեսանյութը հանրության համար մատչելի է դարձել այն բանից հետո, ինչ Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժեր) սկսել է քննարկել ռազմական ԱԹՍ-երի կատարելագործմանը գումարներ հատկացնելու հարցը: Այդ տեսանյութն Աֆղանստանում նկարահանվել է 2004 թվականին: