Կողոպուտները կատարել են զինծառայողները
Ոստիկնության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ոստիկանության կենտրոնականի բաժնի և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևան քաղաքի կայազորի ծառայողները օպերատիվ հետախուզական համատեղ գործողություններ իրականցնելու արդյունքում բացահայտել են Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման երկու դեպք: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 3-ին ոստիկանության կենտրոնականի բաժին են բերման ենթարկվել Սյունիքի մարզի Աշոտավան գյուղի բնակիչ 20 ամյա Արկադիա Ներսիսյանը, և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ 20 ամյա Արտյուշ Վարդանյանը:
Պարզվել է, որ նշված անձինք ովքեր ծռայում են ՀՀ ՊՆ N զորամասում մարտ 30-ի երեկոյան Արամի փողոցի 26 Ա շենքի 32 բնակարանում կողոպուտ են կատարել նշված բնակարանի բնակիչ Վահե Սաֆարյանի նկատմամբ, հափշտակելով ոսկե վզնոցն ու վրայի կուլոնը: Իսկ հունիսի 1-ին Կիրովի անվան զբոսայգում նույն եղանակով հափշտակել են Երևանի բնակիչ 24 ամյա Սամվել Չախոյանի բջջային հեռախոսն ու դրամապանակը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Չախոյանը աշխատում է, Թումանյան 35 հասցեում գործող 96 Կարաոկե ակումբում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ կողոպոււտ կատարելու հատկանիշներով: Գողոնի մի մասը հայտնաբերվել է: