Հունիսի 1-ին, ժամը 10.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցում (թիվ 3-րդ ծննդատան մոտակա նորակառույց շենք) քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով նորակառույց շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քանի որ հունիսի 1-ին Գյումրիի քաղաքապետարանում բացվելու և շահագործման է հանձնվելու երկրորդ և երրորդ հարկերի աջ թևը, նաև նիստերի դահլիճը, asparez.am-ը քաղաքապետարանի պաշտոնյաներից փորձել է ճշտել, թե ֆինանսական ի՞նչ միջոցներ են հատկացրել այդ հարկերի հիմնանորոգման համար:
Տեսահոլովակը պատրաստել և հիմնադրամին է նվիրել «Շարմ» ընկերությունը: Երաժշտության հեղինակը ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, ռեժիսորը՝ Դավիթ Բաբայանը, գործիքավորման հեղինակն էլ Արա Թորոսյանն է: Տեսահոլովակում նկարահանվել են հայտնի հայ երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, դերասաններ, մտավորականներ, դիրիժորներ և այլք:
Այսօր` հունիսի մեկին, Մոսկվայի պետական համալսարանի Կենսաբանական ֆակուլտետի մասնաշենքի նկուղում բռնկվել է հրդեհ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով դատաքննությունը: Դատաքննության ընթացքում հարցաքննվեց գործով վկա, Պարույր Հայրիկյանի հարևան Խաչատոր Ջանազյանը:
Հունիսի 2-ին, 4-ին, 6-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Արկադի Վարդանյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Գայանե Գալոյանը՝ փաստաբան Նարինե Ռշտունու փոխարեն, որի ծառայություններից մեղադրյալը հրաժարվել էր:
13-ամյա Աննան (անունը փոխված է) հուզված կրկնում էր երգի բառերն ու պատրաստվում իր ելույթին: Հունիսի 1-ին իր ընկերների և մյուս հյուրերի համար երգել է «Արևների ժպիտը» երգը:
Երեխաների պաշպանության միջազգային օրվա կապակցությամբ, news.am-ի նախաձեռնությամբ, Երևանի Մանկական զբոսայգում քաղաքական գործիչներն ու շոուբիզնեսի ներկայացուցիչները պաղպաղակ են վաճառում, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Արցախի Քարվաճառի շրջանի երեխաներին:
Համառ ջանքերից, դիմադրություն կամ դրա իմիտացիա ցուցաբերելուց հետո Հայաստանը չկարողացավ չենթարկվել Ռուսաստանի ճնշմանը և դե ֆակտո միանում է Մաքսային միությանը
Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական նիստ քիչ առաջ հետաձգվեց մինչև հունիսի 7-ը:
Այսօր՝ հունիսի 1-ին Երևանում՝ Tumo ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է արդեն երկրորդ ամենամյա TEDxKids@Yerevan միջոցառումը: Միջոցառման խորագիրն այս տարի հետրյալն է. «Մտածիր ինչպես երեխա» (Think Like A Kid):
Անհրաժեշտ է երեխաների պաշտպանությանն անդրադառնալ ոչ միայն հունիսմեկյան այս տոնի շրջանակներում, այլ առկա խնդիրները մշտապես պահել ուշադրության կենտրոնում:
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանի ծննդատներ են այցելել Երևանի քաղաքապետարանի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն ու առողջապության վարչության պետի տեղակալը և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նվերներ հանձնելով՝ շնորհավորել են այսօր մայրացած կանանց ու նորածիններին։
Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններրի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական քննություն: Դատական նիստի ընթացքում հարցաքննվում են գործով վկաները:
Մինսկ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 31-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի բացմանը:
Հունիսի 1-ին և 2-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ղ. Աղայանի «Անահիտ» առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթի բոլոր հավելվածները կարելի է բեռնել անվճար App Store-ից
Հունիսի 1-ին, ժամը 13.45-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի, Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայի ճոպանուղու մոտակայքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ վարչատարածքային բաժանման մասին հայեցակարգի շուրջ շուտով կսկսվեն քաղաքական քննարկումներ: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբոլֆազ Դ.ին, որը ապրիլի 30-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով
Ընկերությունը զգուշացնում է, որ խնդիրների դեպքում բաժանորդները կարող են անջատել և կրկին միացնել բջջային հեռախոսը:
Նրանք առաջին անգամ են հանդիպում մեկ ֆորումի շրջանակներում այն բանից հետո, ինչ հաստատվեց նրանց թեկնածությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մայիսին Իրաքում միջկրոնական հողի վրա իրականացված ահաբեկչությունների ալիքի հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ:
Գյումրիի որոշ թաղամասեր առաջիկայում ևս զրկված կմնան տրանսպորտից: Օրինակ՝ Կոշտոյան, Անտառավան և Բուլվարային թաղամասերը:
Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ) իր հինգերորդ համագումարն անցկացնելու է հունիսի 7-ին:
Պետական պարտքի սպասարկմանը հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է 17.1 մլրդ դրամ` կազմելով կիսամյակային ծրագրի 69.2%-ը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկանի դեմ կատարված մահափորձի գործով դատական նիստը։
Հունիսին Թբիլիսիում անցկացվելու է Գրան պրի մրցաշարը:
Հունիսի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վաչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարողականի ամփոփ արդյունքները: