Ցուցմունք են տվել Հայրիկյանի կինն ու դուստրը

Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկանի դեմ կատարված  մահափորձի գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով վկաներ Սուսաննա Ավագյանը և Նարե Հայրիկյանը։ Առաջինը Պարյուր Հայրիկյանի կինն է, երկրորդը` դուստրը։ Պայույր Հայրիկյանի կինը դատարանում ասաց, որ դեպքի օրը աղջկա` Նարեի հետ հեռուստացույց է դիտել, շուտով լսվել է ուժեղ աղմուկ, Նարեն վազքով մոտեցել է պատուհանին և բղավել. «Հայրիկն է, մա՛մ»։ Դրանից հետո, ըստ Սուսաննա Ավագյանի ինքը միանգամից դուրս է եկել տնից և գնացել դեպի շքամուտք, տեսել է Պ. Հայրիկյանին հարթակի վրա ընկած և առաջին պահին մտածել, թե ինֆարկտ է նրա մոտ։ Շուտով սակայն նկատել է, որ Պարյուր Հայրիկյանի կրծքավանդակից արյունը շիթով հոսում է։

Շարունակությունը՝ քիչ անց

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930