
31 մլն դրամ քաղաքապետարանի երրորդ հարկի աջ թևի հիմնանորոգման համար

Քանի որ հունիսի 1-ին Գյումրիի քաղաքապետարանում բացվելու և շահագործման է հանձնվելու երկրորդ և երրորդ հարկերի աջ թևը, նաև նիստերի դահլիճը, asparez.am-ը քաղաքապետարանի պաշտոնյաներից փորձել է ճշտել, թե ֆինանսական ի՞նչ միջոցներ են հատկացրել այդ հարկերի հիմնանորոգման համար:
Գյումրիի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը նշել է, որ քաղաքում հյուրեր կան, ինքը զբաղված է և լավ կլինի վաղը կազմակերպել հարցազրույցը:
Աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Ասատրյանն ասել է, որ ֆինանսական մասի վերաբերյալ ինքը տեղեկություններ չունի: Քաղաքապետի խորհրդական պարոն Բալաբեկյանը նշել է, որ ինքը հացազրույց չի տալիս:
Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լենա Ջիլավյանի տեղեկացմամբ՝ Գյումրիի քաղաքապետարանի հիմնանորոգված երրորդ հարկի համար 31 մլն դրամ է ծախսվել: «1 սենյակը նախատեսված է ավագանիների համար, մյուս սենյակներն աշխատասենյակներ են: Երկրորդ հարկի վերաբերյալ չեմ կարող ասել, թե ինչքան գումար է ծախսվել»,- փոխանցել է Լ.Ջիլավյանը: