
Մայիսն Իրաքում ամենաարյունոտ ամիսն էր վերջին 5 տարում. ՄԱԿ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսին Իրաքում միջկրոնական հողի վրա իրականացված ահաբեկչությունների ալիքի հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ: Այս մասին են վկայում ՄԱԿ-ի տվյալները:
Իրաքում բռնությունների ալիքը նոր թափ հավաքեց 2013 թվականի ապրիլից: Մայիսը Իրաքում դարձավ պայթյունների ու զինված հարձակումների հետևանքով գրանցված զոհերի թվով ամենարյունալի ամիսը վերջին 5 տարում: Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի՝ Իրաքի գծով զեկուցողները: