
«21-րդ դարում քաղաքում տրանսպորտ չկա» (տեսանյութ)

Գյումրիում կայացել է քաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոմոբիլային միջոցների ընտրության մրցույթ` ավտոբուսային թիվ 1, 9, 10, 40 համարների, ինչպես նաեւ միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար: Ինչպես տեղեկացնում է ԳԱԼԱ-ն, Մրցույթների արդյունքներն օրերս հաստատվել են Գյումրու քաղաքապետի կողմից: Ուղեվարձի սակագների հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունեցել, իսկ ընդհանուր առմամբ, ըստ քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի, մրցութային գործընթացում ակտիվություն չի նկատվել, ավելին՝ որոշ ավտոբուսային երթուղիների համար փաթեթներ ընդհանրապես չեն ներկայացվել: Իսկ դա նշանակում է, որ քաղաքի որոշ թաղամասեր առաջիկայում եւս զրկված կմնան տրանսպորտից: Օրինակ՝ Կոշտոյան, Անտառավան եւ Բուլվարային թաղամասերը: