Քաղաքական գործիչները պաղպաղակ են վաճառում (տեսանյութեր)
Երեխաների պաշպանության միջազգային օրվա կապակցությամբ, news.am-ի նախաձեռնությամբ, Երևանի Մանկական զբոսայգում քաղաքական գործիչներն ու շոուբիզնեսի ներկայացուցիչները պաղպաղակ են վաճառում, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Արցախի Քարվաճառի շրջանի երեխաներին:
Yerkir.am-ի թղթակցի` Մանկական զբոսայգի այցելություն պահին պաղպաղակ էին վաճառում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նարիա Կարապետյանը, «Ժառանգության»անդամներ Անահիտ Բախշյանը եւ Լարիսա Ալավերդյանը, դերասաններ Ռաֆոն եւ Գնել Սարգսյանը:
Ի դեպ, թոռնիկների հետ զբոսայգի այցելած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաղպաղակ գնեց ոչ միայն թոռների, այլ նաեւ զբոսայգում գտնվող մի շարք երեխաների ու լրագրողների համար:
Տեսանյութերը yerkir.am-ի և news.am-ի