
Բիձինա Իվանիշվիլին պատրաստ է 16 միլիոն եվրո տրամադրել շախմատի Օլիմպիադա-2018-ը Վրաստանում հյուրընկալելու համար

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի սպորտի փոխնախարար Զուրաբ Ազմայփարաշվիլին խոստովանել է, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի օգնական Բերիկ Բալգաբաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է 16 միլիոն եվրո հատկացնել որպես գրավ՝ շախմատի Օլիմպիադա-2018-ը Վրաստանում հյուրընկալելու համար.
«Հունիսին Թբիլիսիում անցկացվելու է Գրան պրի մրցաշարը, իսկ 2015 թվականին մենք կմասնակցենք Մանկական համաշխարհային օլիմպիադային, 2016 թվականին՝ Համաշխարհային ինտելեկտուալ խաղերին: Իվանիշվիլին պատրաստ է թեկուզ այսօր 16 միլիոն եվրո հատկացնել շախմատի Համաշխարհային օլիմպիադայի համար»: