
Քաղաքական քննարկումներ՝ ՀՀ վարչատարածքային բաժանման նոր հայեցակարգի շուրջ

ՀՀ վարչատարածքային բաժանման մասին հայեցակարգի շուրջ շուտով կսկսվեն քաղաքական քննարկումներ: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
«Ուսումնասիրություններն արել ենք, շարունակում ենք աշխատել, ըստ երևույթին մոտ ժամանակներս նորից քննարկումներ կլինեն և որոշումներ կկայացվեն՝ ինչ ուղղությամբ գնալ, ինչ ճանապարհով և ինչ ինտենսիվությամբ»,- ասաց Վ.Տերտերյանը:
Նշենք, որ Հայաստանում (Երևանը, 10 մարզ և 930 համայնք) վարչատարածքային նոր բաժանմամբ մարզերի սահմանները չեն փոփոխվելու, նախատեսվում է համայնքների խոշորացում: