Opel ADAM-, կամ ինչպես նրան անվանում են ավտոսիրողները, «Փոքրիկը»՝ առաջին անգամ ներկայացել է հանրությանը նախորդ տարվա աշնանը՝ Փարիզի ավտոսալոնի ժամանակ։
Գլխավոր արդյունքը այս ընտրությունների ոչ թե այն է, որ հաղթեց Հանրապետական կուսակցությունը, այլ հաղթեց ՀՀԿ և ԲՀԿ տանդեմը:
Ինձ համար անսպասելի է, որ ՀԱԿ-ը գրեթե 4 տոկոս տարավ, ես մտածում էի, որ 3 տոկոսի շեմը չի հաղթահարի, բայց ի պատիվ իրենց՝ 4 տոկոսի շեմը հաղթահարեցին, ինձ համար դա է սպասելի:
Օդեսսայում Պուտինի լուսանակարը օգտագործվել է Օդեսսայի շաուրմայանոցների մեկի կողմից՝ գովազդային վահանակի վրա։ Այս մասին հաղորդում է տեղական «Думская» կայքը։
«Այնպես չէ, այսօր դու կոտրեցիր հայերին, մեջքը կոտրեցիր, գնացին տուն, և վերջ: Այդպես չէ, հենց կգա պայքարի նոր հանգրվանը, հավատացնում եմ` էդ 5000, 10.000 վերցնողներն էլ, չվերցնողներն էլ գալու են փողոց»:
Մայիսի 6-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52055140 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Այսօր` մայիսի 6-ին, առավոտյան ժամը 11.15-ի սահմաններում Ինեկոբանկի Աբովյան 18 մասնաճյուղում վճարում կատարող տղամարդու ձեռքում Բանկի աշխատակիցները տեսել են ատրճանակ, ինչի վերաբերյալ անվտանգության պատասխանատուները և Բանկի աշխատակիցներն ամիջապես տեղյակ են պահել իրավապահ մարմիններին:
Եթե փոխքաղաքապետի պաշտոնի շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, ապա, ամենայն հավանականությամբ, այն կզբաղեցնի ԲՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարը՝ Աբրահամ Մանուկյանը: ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն ու երկրորդ տեղը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը կտրականապես հրաժարվել են վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը՝ փոխքաղաքապետի պաշտոնի համար:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, խարդախության համար դատապարտված փաստաբան Կարինե Ավանեսյանը դատի է տվել ՀՀ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին և պահանջում է վերացնել հանձնաժողովի անգործությունը, պարտավորեցնել վերջինիս դատավոր Արմեն Խաչատրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 60.000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած յոթ քաղաքական ուժերից հինգը հանդես են եկել հայտարարությամբ և իրենց վերաբերմունքն են արտահայտել նախորդ օրը տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ:
Երևանի ավագանու ընտրություններին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության ոչ մի դեպք չի արձանագրվել, սակայն լրագրողների նկատմամբ եղել են թե՛ ճնշումներ և թե՛ անպարկեշտ վերաբերմունք:
Գումարտակի զորանոցում հեռուստացույց դիտելու ժամանակ անձնակազմի կողմից առաջացած աղմուկը վերացնելու նպատակով, զինվորական կարգապահությունը խախտողներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն, դիտավորությամբ զինվորական աթոռակը նետել է անձնակազմի ուղղությամբ
Հայաստանում տեղի ունեցավ ևս մեկ ընտրություն՝ Երևանի ավագանու ընտրությունները: Ըստ էության, այս ընտրություններով ավարտվեց 2012 թվականի խորհրդարանական ընտրություններով սկսված ընտրական մեծ փուլը և այսօրվանից Հայաստանը մտնում է մեծ հետընտրական շրջան:
Ժամը 13:30-ի սահմաններում Բերդ – Վերին Կարմիր Աղբյուր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են 47-ամյա Նորայր Բադալյանի վարած «ВАЗ 21 06» մակնիշի՝ ՊՆ-0326Մ համարանիշի և 34-ամյա Արսեն Ղավալյանի վարած «ИЖ Планета 5» մակնիշի՝ երկանիվ մոտոցիկլետը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը շնորհակալություն է հայտնում բոլոր այն երևանցիներին, ովքեր մայիսի 5-ին քվեարկել են սեփական խղճի և քաղաքական համոզմունքների համաձայն՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են տվել իրենց ձայնը:
Մայիսի 5-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում Համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչից ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասում գտնվող թիվ 5/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Արամ Հ.-ն փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել:
«Հայաստանը դարձել է մի տնտեսություն, որտեղից դուրս է գալիս մարդը և մտնում է ապրանքը: ՈՒ որպեսզի Հայաստանում մնացած մարդիկ գնեն ներմուծվող ապրանքները, դուրս եկած մարդիկ ուղարկում են փող»
Երևանի ավագանու ընտրություններից առաջ ոչ իշխանական ուժերի ամենահիմնական, ամենահնչեղ խոստումը հետընտրական միավորման մասին խոստումն էր: Հատկապես Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, վերջին օրերին՝ նաև ԲՀԿ-ն, այնպես էին խոսում հետընտրական միավորման մասին, որ դա ներկայացվում էր՝ որպես երկրի փրկության միակ ճանապարհ:
YouTube ինտերնետ պորտալի մոտ 50 ալիքներ վճարովի կդառնան այս շաբաթ: Ինչպես այսօր հաղորդել են բրիտանական լրատվամիջոցները, շնորհիվ «Google»-ի նորարարության, որին էլ պատկանում է ծառայությունը, օգտվողները հնարավորություն կունենան օգտվել բացառիկ տեսանյութերից:
Դրա հետ կապված՝ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում մտցվել է նոր հոդված:
Ահարոն Ադիբեկյանը շատ վտանգավոր հայտարաևություն է արել, որովհետև ինքը նախ պետք է երիտասարդ կնոջ հոգեվիճակը զգա, որ հասկանա՝ ում հանդեպ են սիմպատիա զգում նրանք:
Վրաց պատրիարքի տվյալներով՝ Վրաստանում տարեկան իրականացվում է 36.000 հղիության արհեստական ընդհատում, որոնք միայն պաշտոնական տվյալներ են, իսկ իրականում այդ թիվն ավելի մեծ է:
Նշվում է, որ 17-ամյա Գ. Մ.-ն ունի հայկական ծագում, իսկ 16-ամյա Մ. Ե.-ն նրա ընկերն է:
Համացանցում է հայտնվել թիվ 9/18 ընտրատեղամասում երեկ ձայների հաշվարկի ժամանակ կատարված տեսագրության մի հատված, որտեղ հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկը բացելիս վիրավորական արտահայտություններ է հնչեցնում ընտրողի հասցեին: Պատճառն այն է, որ ընտրողն իր քվեաթերթիկի վրա «սմայլինկներ» էր նկարել:
Այս մասին այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մեննը:
Կարսի նահանգը Թուրքիայի նահանգներից միակն է, ով ունի փակ սահման (ընդհանուր առմամբ, Թուրքիան ունի 81 նահանգ):
Ոչ իշխանական ուժերի այն ակնկալիքները, որ համատեղ ուժերով կանխվելու են կողմնակի ազդեցություններն ու ընտրական գործընթացը խաթարող միջամտությունները, մեղմ ասած չիրականացան։
Կարծում եմ՝ այդ խնդիրներին պետք է շտապ լուծում տրվի հայկական իշխանությունների կողմից. տեղային խնդիրները պետք է լուծվեն որոշակի համայնքում իրապես բնակվող քաղաքացիների կողմից, և առանց սպառնալիքների կամ դրամական խրախուսանքի ընտրական մթնոլորտը խիստ էական է քվեարկողների վստահության համար:
Այս մասին գործակալությանը հայտնել են ամերիկյան հետախուզությունում եղած աղբյուրները: