
Տեղաբաշխվել է 1.5 միլիարդ դրամի պարտատոմս

Մայիսի 6-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52055140 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 382 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 382 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 382 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 262 118 573 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3940 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4997 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր: