Բաժիններ՝

Այս շաբաթ YouTube-ի 50 ալիքներ վճարովի կդառնան

YouTube ինտերնետ պորտալի մոտ 50 ալիքներ վճարովի կդառնան այս շաբաթ: Ինչպես այսօր հաղորդել են բրիտանական լրատվամիջոցները, շնորհիվ «Google»-ի նորարարության, որին էլ պատկանում է ծառայությունը, օգտվողները հնարավորություն կունենան օգտվել բացառիկ տեսանյութերից:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ալիքի բաժանորդագրությունը կկազմի ամսական 1.99 դոլար (կամ՝ 1.28 ֆունտ): Վճաևելով գումար՝ օգտագործողները հնարավորություն կունենան օգտվել բացառիկ  բովանդակությունից, ինչպես նաև, հատուկ նրանց համար, տեսահոլովակներից գովազդը կհեռացվի:

Google-ի ներկայացուցչի խոսքով, դա կօգնի ալիքների սեփականատերերին՝ իրենց լսարանի հետ բաժանորդագրությունից ստացված միջոցների հաշվին ստեղծել նոր բովանդակություն:

Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր հեռուստաընկերություններն են վճարովի դառնալու նոր ծառայության մեկնարկի ժամանակ:

Տեղեկացնենք, որ YouTube-ի հեռուսատաալիքների համակարգը ներդրվել է 2011 թվականին: Դրա շնորհիվ պորտալի լսարանն ընդլայնվեց մինչև 1 մլրդ մարդ, ովքեր տեսանյութեր են դիտում՝ յուրաքանչյուր ամիս մինչև 4 մլրդ ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս