Բաժիններ՝

Ադրբեջանում նախկին նախագահները կազատվեն վարչական պատասխանատվությունից

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում նախկին նախագահն ու նրա կինը (ամուսինը) ազատվելու են վարչական պատասխանատվությունից: Այս մասին գործակալությանը հայտնել են խորհրդարանից:

Դրա հետ կապված՝ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում մտցվել է նոր հոդված: 7.1-1 հոդվածն Ադրբեջանի նախկին նախագահներին ու նրանց կանանց (ամուսիններին) ապահովում է անձեռնմխելիությամբ՝ կապված վարչական պատասխանատվության ենթարկվելու հետ:

Նախագիծն արդեն իսկ հավանության է արժանացել խորհրդարանի Իրավական քաղաքականության ու պետականաշինության հանձնաժողովի կողմից և ուղարկվել է խորհրդարանի լիագումար նիստի դիտարկմանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստի դիտարկմանն է ուղարկվել նաև վարչական պատիժների խստացման մասին օրինագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031