
Հղիության արհեստական ընդհատումը խնդրի լուծման միակ եղանակը չէ. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Զատկի կապակցությամբ հղած իր ուղերձում Վրաց պատրիարք Իլյա 2-րդն իշխանություններին կոչ է արել արգելք դնել հղիուսթյան արհեստական ընդհատումների վրա: Իլյա 2-րդն ընդգծել է, որ անհրաժեշտ է դա անել շուտափույթ, ինչը կհանգեցնի ծնելիության աճին:
Սակայն Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի կարծում, որ հղիության արհեստական ընդհատումը խնդրի լուծման միակ եղանակն է: Նա հավելել է, որ խնդրի լուծումը գտնվում է ընտանիքներին տնտեսական ու սոցիալական պայմանների լուծման հարթությունում:
Իվանիշվիլիի խոսքերով՝ գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնցից, սակայն, վճռորոշը տնտեսական խնդրի լուծումն է և ընտանիքների եկամուտների մեծացումը:
Վրաց պատրիարքի տվյալներով՝ Վրաստանում տարեկան իրականացվում է 36.000 հղիության արհեստական ընդհատում, որոնք միայն պաշտոնական տվյալներ են, իսկ իրականում այդ թիվն ավելի մեծ է: Պատրիարքը հավելել էր, որ տարեկան Վրաստանում միջին հաշվով մահացած վիճակում է ծնվում 14.000 երեխա: