Հայաստանը զարգացնելու միակ ուղին

Փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայաստանը դարձել է մի տնտեսություն, որտեղից դուրս է գալիս մարդը և մտնում է ապրանքը: ՈՒ որպեսզի Հայաստանում մնացած մարդիկ գնեն ներմուծվող ապրանքները, դուրս եկած մարդիկ ուղարկում են փող:

Հայաստանը զարգացնելու միակ ուղին այս պարզ հավասարման շղթան խախտելն է: Լուծումները. կամ A) մարդ դուրս չգնա, կամ B ) դուրս գնացածները փող չուղարկեն, կամ էլ C ) ուղարկած փողով ներմուծվող ապրանք չառնենք:

C լուծումը հակասում է տնտեսական օրենքներին,
B լուծումը հակասում է սոցիալական օրենքներին,
Մնում է A լուծումը, որը միայն ներքաղաքական հարթության հարց է: Կասեք, որ սա էլ հակասում է քաղաքական օրենքներին: Միգուցե: Սակայն 2000 թվականից Հայաստանում պատասխանատու է կոնկրետ քաղաքական ուժ, որն այդպես էլ լուծում չտվեց այս հավասարմանը: Գոնե այսքանը գիտակցվի» :

Տեսանյութեր

Լրահոս