Տավուշի մարզում բախվել են հրամանատարի տեղակալի «06»-ն ու քաղաքացու մոտոցիկլետը. կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 13:30-ի սահմաններում Բերդ – Վերին Կարմիր Աղբյուր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են 47-ամյա Նորայր Բադալյանի վարած «ВАЗ 21 06» մակնիշի՝ ՊՆ-0326Մ համարանիշի և 34-ամյա Արսեն Ղավալյանի վարած «ИЖ Планета 5» մակնիշի՝ երկանիվ մոտոցիկլետը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Ա. Ղավալյանը ու նրա ուղևոր 23-ամյա Արտակ Միրզախանյանը տեղափոխվել են Բերդ քաղաքի հոսպիտալ, որտեղից էլ՝ Երևան:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Տեղում են եղել նաև նույն վաշտի վարչական պրակտիկայի գծով ավագ տեսուչ Արամ Օհանյանը:
Վթարի վայր են ժամանել նաև Ոստիկանության Բերդ քաղաքի օպերատիվ խումբը, ինչպես նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Իջևանի կայազորի աշխատակիցները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «ВАЗ 21 06»-ի վարորդ Ն. Բադալյանը աշխատում է ՀՀ ՊՆ X զորամասի հրամանատարի պարետային ծառայության գծով տեղակալ:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: