Բաժիններ՝

Իսրայելը նախապես ԱՄՆ-ին չի իրազեկել Սիրիային հարվածելու իր մտադրության մասին. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելն ԱՄՆ-ին նախապես չի զգուշացրել, որ մտադիր է հարված հասցնել Սիրիայի տարածքին, որտեղ նրա թիրախներն են հանդիսացել լիբանանյան «Հզբոլլահ» շարժման համար նախատեսված զինապահեստներն ու Դամասկոսի մոտ գտնվող գիտահետազոտական կայանը:

Այս մասին գործակալությանը հայտնել են ամերիկյան հետախուզությունում եղած աղբյուրները, որոնց պնդմամբ՝ իսրայելական կողմը Վաշինգտոնին իրազեկել է արդեն իսկ տեղի ունեցածի (ավիահարվածներ հասցնելու) մասին:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստն իր հերթին հայտարարել է, որ ոչ մի մեկնաբանություն չունի՝ կապված Սիրիային Իսրայելի հնարավոր հարված հասցնելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031