Բաժիններ՝

Տղամարդն ատրճանակը ձեռքին մտել է «Ինեկոբանկ»

«Ինեկոբանկը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, թե ինչպես է մի տղամարդ ատրճանակը ձեռքին մտել բանկի Աբովյան 18-ի իրենց մասնաճյուղ:

«Այսօր` մայիսի 6-ին, առավոտյան ժամը 11.15-ի սահմաններում Ինեկոբանկի Աբովյան 18 մասնաճյուղում վճարում կատարող տղամարդու ձեռքում Բանկի աշխատակիցները տեսել են ատրճանակ, ինչի վերաբերյալ անվտանգության պատասխանատուները և Բանկի աշխատակիցներն ամիջապես տեղյակ են պահել իրավապահ մարմիններին:

Տղամարդը կարճ ժամանակ անց Ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք:

Տեղեկացնում ենք նաև, որ տվյալ անձի կողմից ակնհայտ բռնարարք կամ սպառնացող գործողություն չի իրականացվել: Դեպքի վերաբերյալ և տղամարդու անձը հաստատելու ուղղությամբ կատարվում է նախաքննություն, իսկ Ինեկոբանկի Աբովյան 18 մասնաճյուղը գործում է բնականոն ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս