Բաժիններ՝

Բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (29.04-04.05.2013թթ.)

Բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (29.04-04.05.2013թթ.)

Բնապահպանական պետական տեսչության կողմից 29.04-04.05.2013թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  760.000 դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է  1.34 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 100.000 դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել  60.000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.000 դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում ապօրինի ծառահատման   համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  27.000  դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի  կողմից ապօրինի ծառահատման   համար հաշվարկվել է  835.500 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Արարատի տարածքային բաժնի  կողմից  հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի  նկատմամբ կայացվել է 80.000 դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արարատի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Շիրակի տարածքային բաժնի  կողմից 1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի   1 որոշում:

Հողերի  պահպանության ոլորտ

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.000 դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է  10.000 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Գեղարքունիքի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում  առգրավվել է տիրազուրկ 3 ցանց, 50 հատ «սիգ», 35 հատ «կարաս» տեսակի ձկներ, ինչը սահմանված  կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Անտառների վերահսկողության  բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 345.000 դրամ  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.000 դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 60.000 դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  834.000 դրամ գումար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս