
Պետրոս Մակեյան. Ինչի՞ համար պետք է ՀԱԿԿ-ն ավելի շատ ձայն տաներ

ԳԱԼԱ-ի հարցին, թե սպասելի՞ էր արդյոք Ձեզ համար, որ ՀԱԿ կուսակցությունն այս ընտրություններում անցողիկ տեղ չէր զբաղեցնի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահՊետրոս Մակեյանը պատասխանել է. «Ինձ համար անսպասելի է, որ ՀԱԿ-ը գրեթե 4 տոկոս տարավ, ես մտածում էի, որ 3 տոկոսի շեմը չի հաղթահարի, բայց ի պատիվ իրենց՝ 4 տոկոսի շեմը հաղթահարեցին, ինձ համար դա է սպասելի: ՀԱԿ-ը ի՞նչ հիմքի վրա պետք է տաներ ավելին. նախագահական ընտրություններին չմասնակցեցին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ըմբոստացավ, երբ ժողովուրդը հրապարակում էր՝ չմասնակցեցին, միասնական դաշինքը խոչընդոտեցին, ինչի՞ համար պետք է ավելի տաներ»: