Բաժիններ՝

Պուտինի պատկերն օգտագործել են շաուրմայի գովազդում

Օդեսսայում Պուտինի լուսանակարը օգտագործվել է Օդեսսայի շաուրմայանոցների մեկի կողմից՝ գովազդային վահանակի վրա։ Այս մասին հաղորդում է տեղական «Думская» կայքը։

Գովազդում Պուտինը պատկերված է՝ շաուրման ձեռքին։ Ընդ որում, ուտեստը ՌԴ նախագահի ձեռքում է «հայտնվել» ֆոտոշոփի միջոցով (բավականին անփույթ մշակված)։ Շաուրմայից բացի՝ կրպակն առաջարկում է նաև հոթ-դոգեր և սուլուգունի, ինչի մասին նույնպես նշվում է գովազդում։

Գովազդը գրավում է անցորդների ուշադրությունը, սակայն հաճախորդների մեծ հոսք չի ապահովում։

Ռուսաստանի հյուպատոսարանն արդեն հայտարարել է, որ նախագահի աշխատակազմը իր համաձայնությունը չի տվել նկարի օգտագործման հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031