РИА Новости-ն տեղեկացնում է, որ Տոպալովն արդեն հայտնաբերվել է և տեղափոխվել մեկուսարան։ Այլ մանրամասներ չեն հայտնվում։
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 23 դեպք:
Եթե նա հաղթանակ տանի Իրանի նախագահական ընտրություններում, ապա կդառնա Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ առաջին կին նախագահը:
Մայիսի 7-ին, ժամը 14.55-ին, 1960 թ. ծնված Ռազմիկ Ա.-ն Իջևանի պահպանության բաժին է հանձնել «ԿՊՎԴ»-ի 14.5 մմ տրամաչափի 99 փամփուշտ` ժապավենով, կարաբինի 7.62 մմ տրամաչափի` 27, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 35 և 7.62 մմ տրամաչափի 37 փամփուշտ:
Րաֆֆի Հովհաննիսյանին համարո՞ւմ եք այսօր ընդդիմության առաջնորդ` հատկապես ապրիլի 9-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ համատեղ աղոթքից հետո:
ՄԱԿ ԱԽ-ի համատեղ հայտարարությունում պահանջվում է ձերբակալված բոլոր խաղաղապահների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում:
«Ընդհանրապես ցանկացած ընտրություններին, ամեն անգամ էլ նույն խայտառակ վիճակն է լինում: Մի՞թե կարող էր առաջամարտիկը, հայ ժողովրդի զինվորը չսիրվեր ժողովրդի կողմից, այդպես չի լինում: Ուրեմն ինչ-որ մի բան այնպես չէ, չէ՞»:
Դիտորդի նկատմամբ բռնություն գործադրելով նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. մայիսի 8-ի հրամանով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ է նշանակվել Թ.Միրզաբեկյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Պուտինը խոստացել է ոչ ոքի թույլ չտալ գահընկեց անել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցով «Բարգավաճ Հայաստանը» դեռ պաշտոնական որոշում չունի։ Հստակ է մեկ բան՝ ավագանու ցուցակի առաջին երեք համարները՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը, պատգամավոր լինելով, կհրաժարվեն ավագանու մանդատներից։
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խորին մտահոգությունն է հայտնում Երևանի փակ շուկայի շինարարական աշխատանքների վերսկսման կապակցությամբ: Անընդունելի է, որ արդեն մեկ տարի է, ինչ Երևանի հուշարձաններից մեկը ենթարկվում է փոփոխման, և ոչ մի իրավասու մարմին այդպես էլ չի արձագանքում այս ապօրինությանը:
«Երբ Քյոսալարի բարձունքներն էինք վերցնում, մի բարձունք վերցնելուց հետո մի մեծ արծիվ, իրական բան եմ պատմում, Շուշվա վրա սավառնեց (հիմա էլ եմ հուզվում): Տղերքին ասի. «Տղերք, արծիվը Շուշին տիրեց»»,- այսօր` Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին կիսվելով իր հիշողություններով` պատմեց Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Չինական այցի ժամանակ Նեթանյահուին ուղեկցող Ամիդրորը հայտարարել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը ստորագրվելու է մոտ ժամանակներս:
«Նախարարների փոփոխության մասին անիմաստ եմ համարում խոսել: Եթե մի կառավարություն գլխավորել է Տիգրան Սարգսյանը, ապա սրանով ամեն ինչ ասված է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Թուրքական կողմից այն ստորագրել է Պաշտպանական արդյունաբերության քարտուղար Մուրադ Բայարը, իսկ ադրբեջանական կողմից՝ Պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:
Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մաքյլ Մաննը:
«Կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունները զգալի չեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը՝ միաժամանակ ընդգծելով, թե շտապում գնահատականներ հնչեցնել նոր կառավարության գործունեության արդյունավետության մասին:
Եվրատեսիլ երգի մրցույթում Ռուսաստանի, Լատվիայի, Ֆինլանդիայի և Վրաստանի մասնակիցները որպես հատուկ հյուրեր հանդես կգան մայիսի 10-ին Կոպենհագենի AmagerBio համերգային սրահում կայանալիք Հայաստանը ներկայացնող Dorians ռոք-խմբի համերգին:
The Veg Shed խանութը բացվել է 8 տարի առաջ:
Երեկ ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացություն է տվել ընդերքօգտագործման բնագավառում նոր գործողություններ ծավալել ցանկացող երեք ընկերությունների:
Գ. Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Սերժ Ավեդիկյանի բեմադրած «Անուշ» օպերայի պրեմիերան: Իրականում բեմադրության վայրը պատահականորեն չէր ընտրված: Բեմադրիչը պնդում է, որ «Անուշը» դասական օպերա չէ, ուստի պետք էլ չէ այն ներկայացնել «օձերի բնում» (նկատի ունի Օպերային թատրոնը):
Համակարգը չպետք է վերացվի, այն չպետք է փլուզվի, այն պետք է հարմարվի փոփոխվող պայմաններին:
Ես Ցարնիին հիշեցրեցի նրա անկատար մնացած հանձնառության մասին՝ ամերիկյան հեռուստատեսությամբ հանդես գալու «հայ Միշայի» մասին անհիմն պնդումների վերաբերյալ: Նա դեռ չի պատասխանել, քանի որ զբաղված է իր զարմիկի՝ Թամերլանի հուղարկավորության կազմակերպմամբ:
Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Երևանի բնակիչ, 27-ամյա Մհեր Հարությունյանը, Դավիթ Բեկ փողոցում վարելով BMW X5 մակնիշի 01 DD 404 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար առաջին տեղակալ Էշթոն Կարտերը:
Մենք տարօրինակություն տեսել ենք նրանից, որ 7 տոկոսանոց տնտեսական աճի արդյունքում մարդիկ սկսում են ապրել ավելի վատ, գները բարձրանում են, ծառայություններն ու սպասարկումը թանկանում է, ՀՀ բնակիչները լքում են երկիրը, տնտեսական աճի բարձրացումն էլ շոշափելի արդյունք չի ապահովում: Ամենամեծ տարօրինակությունը սա է:
Ռուսական ռազմաբազան Տաջիկստանում գտնվում է արդեն 20 տարի (1993 թվականից) և համաձայնագրով այնտեղ է մնալու մինչև 2042 թվականը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 8-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 416.51 դրամ։
Շանհայի կրկեսում գրանցվել է կենդանիների մասնակցությամբ միջադեպ: