ՀՅԴ-ական ազատամարտիկի գնահատականը. «Մայիսի 5-ից հետո ՀՅԴ-ն հայտնվեց աղբամանում»

aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր ՀՅԴ-ական ազատամարտիկ Պավիկ Մանուկյանը՝ ապարանցի Պավլիկը, «Արմատ» ակումբում հրավիրած ասուլիսում վստահեցրել է, որ ՀՅԴ-ն մայիսի 5-ից հետո հայտնվեց աղբանոցում.

«Ընդհանրապես ցանկացած ընտրություններին, ամեն անգամ էլ նույն խայտառակ վիճակն է լինում: Մի՞թե կարող էր առաջամարտիկը, հայ ժողովրդի զինվորը չսիրվեր ժողովրդի կողմից, այդպես չի լինում: Ուրեմն ինչ-որ մի բան այնպես չէ, չէ՞»:

Հարցին՝ այսինքն Դուք հավատում եք, որ ընտրություններում ինչքան տոկոս լինում է, արտացոլում է իրակա՞ն պատկերը՝ Պավլիկ Մանուկյանը պատասխանել է, որ այդ խոհանոցից շատ է հեռու, բայց չի կարծում, որ տարբերությունը չափազանց մեծ լինի.

«Եթե նույնիսկ չեն կարողացել անցնել այդ շեմը ցանկացած ճանապարհով, ուրեմն դա էլ թուլության նշան է: Ուրեմն՝ դու չես կարողանում ապահովել քո ժողովրդի ձայնի անվտանգությունը: Ինչի՞ նման է, որ օրը ցերեկով ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանին իր աշխատանքի վայրում՝ դռան դեմը խփում-սպանում են, եւ բյուրոն ոչ մի հայտարարություն չի անում: Նա մարդ էր, մի փայլատակված ասպետ, որի հետ կողք կողքի անցել ենք ռազմաճակատը: Բյուրոյի կողմից չեղավ ոչ մի հայտարարություն»:

Հարցին, թե ինչքանո՞վ է ճիշտ ձեր թիմի մասին ասել՝ աղբաման են նետվել, այն բանի համար, որ ընտրություններին չեն մտել ավագանու կազմ՝ նա պատասխանել է. «Ես առաջ էլ եմ ասել: Նախկին ընտրություններում էլ եմ ասել, որ սենց ա լինելու, մի արեք, ասել եմ մի գնացեք էս թիմով: Չի կարելի աղբը ոսկու տեղ խաբել, ժողովուրդը չի ընդունի աղբը»:

Տեսանյութեր

Լրահոս