Բաժիններ՝

ՄԱԿ ԱԽ-ը կտրուկ դատապարտել է սիրիացի ապստամբների կողմից խաղաղապահների ձերբակալումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը մայիսի 8-ին կտրականապես դատապարտել է Գոլանի բարձունքների ապառազմականացված գոտում խաղաղապհների առևանգումը՝ ընդ որում դրա պատասխանատվությունը դնելով սիրիական զինված ընդդիմության վրա:

ՄԱԿ ԱԽ-ի համատեղ հայտարարությունում պահանջվում է ձերբակալված բոլոր խաղաղապահների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում: Դրա հետ մեկտեղ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հետ համագործակցության կոչ է արվել:

Նշվում է, որ ՄԱԿ-ի ուժերի 4 ֆիլիպինցի խաղաղապահ սիրիացի զինյալների կողմից առևանգվել են Գոլանի բարձունքներում՝ սիրիական ու իսրայելական զորքերի բաժանարար գծում պարեկություն կատարելիս:

Դրա պատասխանատվությունը ստանձնել էր «Յարմուկի մարտիրոսների բրիգադներ» կազմակերպութան զինյալները, որոնք ընդգծել էին, թե խաղաղապահներին ձերբակալել են «հանուն իրենց իսկ անվտանգության»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս