Պուտինը Նեթանյահուին հայտնել է, որ Սիրիային հատկացնելու է С-300 ՀՕՊ համալիրներ և Искандер հրթիռներ. մամուլ (տեսանյութ)
You Tube վիդեոհոսթինգում հայտնվել և համացանցում տարածվել է իսրայելական հեռուստաալիքների մի տեսանյութ, որում իսրայելցի քաղաքագետը վստահեցնում է, որ ռուս մասնագետները հատուկ տեղեկատվական արտահոսք են թույլ տվել՝ կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև տեղի ունեցած խոսակցության հետ:
Այդ տեղեկատվական արտահոսքի համաձայն՝ Պուտինը խոստացել է ոչ ոքի թույլ չտալ գահընկեց անել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Բացի այդ, Պուտինը Նեթանյահուին իրազեկել է, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս Սիրիային է հատկացնելու С-300 հակաօդային պաշտպանության համալիրներ և Искандер տիպի հրթիռներ՝ կապված Սիրիայի տարածքին իսրայելական ավիահարվածների հետ:
Իսրայելցի փորձագետն ընդգծել է, որ Պուտինի ու Չինաստանում գտնվող Նեթանյահուի միջև գրանցվել է շատ ծանր խոսակցություն: Պուտինը նրան հայտնել է, որ Ռուսաստանը թույլ չի տա ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Իսրայելին, ո՛չ էլ մեկ այլ երկրի (նկատի է առնվում Թուրքիան, Կատարը, Սաուդյան Արաբիան) տապալել Բաշար Ասադի վարչակարգը: