Բաժիններ՝

ԵՄ-ը ողջունել էՍիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մեծապես գոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ համաձայնագրի կապակցությամբ:

Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մաքյլ Մաննը. «ԵՄ-ը մեծապես բավարարված է: ԵՄ-ը քանիցս կրկնել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է քաղաքական համապարփակ պայմանավորվածություններին հասնելու եղանակով»:

Հիշեցնենք, երեկ Մոսկվա է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որի վարած բանակցությունների արդյունքներով ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել էին բանակցային սեղանի շուրջ նստելու հարցում խրախուսել Սիրիայի կառավարությանն ու ընդդիմությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս