Երևանի սուպերմարկետներում և խանութներում հայկական արտադրության պանրի դեֆիցիտն աստիճանաբար կարգավորվում է:
Հենց Հեյդար Ալիևի շնորհիվ է, որ ադրբեջանական նավթը հոսում է Վրաստանի տարածքի միջով:
Թերևս այս նամակի հեղինակն այլևս չի աշխատի նախարարությունում: Երեկ թերթը տեղեկացել է, որ փոխնախարարը փորձել է արդարանալ՝ ասելով, որ ինքը նամակի բովանդակությանը ծանոթ չի եղել
Մինչ այդ դարեր շարունակ կորցրել ենք , 20-րդ դարի վերջում կարողացանք ինչ-որ բան վերադարձնել` չգնահատել այդ փաստը անխոհեմություն է: Սակայն ձեռք բերածը պահպանելը ավելի բարդ գործ է լինում: Իսկ այդ վտանգ միշտ էլ առկա է:
Ընդհանուր առմամբ, Բերեզովսկու հուղարկավորությանը ներկա է գտնվել մոտ 60 մարդ:
Ուսումնասիրելով ՀՀ պաշտոնական վիճակագրությունը՝ դժվար չէ համոզվել, որ ցուցանիշներից ոչ մեկը իրականությանը չի համապատասխանում՝ կեղծված են ընտրությունների արդյունքները, ՀՀ բնակչության թիվը, տնտեսական աճի ցուցանիշը…:
Ընդհանուր առմամբ, զորահանդեսին մասնակցում է 11.312 մարդ:
Երեկ, ժամը 13:00-ին մոտ մեր գործընկեր Վագա Ամիրխանյանը փորձել է տաքսիով Երևանի Ավան վարչական շրջանից հասնել Կենտրոն վարչական շրջան և ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից, եթե չասենք «զոհ» դարձել:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Օրենսդիր ասամբլեան (Ստորին պալատ) երեկ ընդունել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, հույների ու ասորիների ցեղասպանության ճանաչման մասին բանաձև:
«Գալուստ Գրիգորիչ, դաշնակի ու շտաբի պետի նախկինը չի լինում»,- գերազանցիկորեն պատասխանել է Շարմազանովը: Ըստ ՀՀԿ «էպոսագետների»` այս «պատումը» Սերժ Սարգսյանին ուրույն, Հովիկ Աբրահամյանին ուրույն է «ուրախացրել»:
Մայիսի 9-ը մեր տոնացույցի այն եզակի տոներից է, որով նշում ենք հայ ժողովրդի ոչ միայն բարոյական, այլ նաև շատ կոնկրետ, շատ շոշափելի հաղթանակը՝ Շուշիի ազատագրման հաղթանակը: Մայիսի 9-ի հաղթանակն ամենակարևոր՝ այլ հաղթանակներ կերտող հաղթանակն էր, որն ապահովեց Ղարաբաղյան պատերազմում մեր վերջնական հաղթանակը:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «քցվածներից» մեկը ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է, որը Սերժ Սարգսյանի մոտ «պատռել է բուրգի» որոշ բարձրաստիճան անդամների դիմակը, որոնք գրպանել են իր փողերը:
Այս մասին հայտարարել է Պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտը:
Գյումրիում ապրիլի 23-ին արձակված կրակոցներից հետո տևական լռություն պահպանած ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին: Հիմա Դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական: Ի պատասխան այս հարցի՝ Գրիգորյանն ասել է, որ պատգամավոր է:
Մադուրոն հերքել է այն մեղադրանքը, որ Վենեսուելայում իշխանությունն իրեն պահում է որպես բռնապետություն:
«Դա հեշտ, միաժամանակ ոչնչացման ճանապարհ էր, որովհետև նման մարդիկ ոչ միայն ավերեցին սեփական կանաչ ճանապարհը, այլև այն կածանը, որով ժողովուրդը պետք է ուղղորդվեր»:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 14-ին:
«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Մայիսի 5-ին էջմիածնի անձնագրային բաժնի հարևանությամբ գտնվող փողոցում ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրահանգով նրա մարդիկ դանակներով պատառոտել են Մայիս անունով տղամարդու արտասահմանյան ավտոմեքենայի չորս անվադողերը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գեներալն անձամբ է որոշում, թե որ ավտոմեքենաները որ տարածքում պետք է կայանեն: Ու չնայած քաղաքացին իր ավտոմեքենան կանգնեցրել է թույլատրելի վայրում, […]
Տարբեր գնահատականներով՝ PKK-ականների կողմից Թուրքիան լքելու գործընթացը տևելու է 3-5 ամիս:
«Հիմա այդ գործը գտնվում է ՌԴ գլխավոր դատախազությունում: Ի՞նչ տեղեկություններ են հասել ՌԴ նախագահին Ռուսաստանի գլխավոր դատախազության վարույթում գտնվող այդ գործի մասին: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է»:
Այս մասին երեկ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոյ Քարնին:
Աբդուլլահ Գյուլը նախօրեին հաստատել է նահանգապետերի թվում կադրային փոփոխություններ անելու մասին հրամանագիրը:
«Հետաքրքիր օրինաչափությամբ` համապետական վերջին 2 ընտրություններին հայաստանյան երկրորդ քաղաքական ուժը համարվող «այլընտրանքային» ԲՀԿ-ի իրական առաջնորդները` երկու առաջին դեմքերը և մոդերացիոն առաջնորդը չեն մասնակցել»:
Նշվում է, որ Իրանը տարվա կտրվածքով կարիք ունի UIC 60 տիպի 150.000 տոննա երկաթուղային ռելսի:
«Երեկ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մեր թղթակցի հարցին ի պատասխան հայտնել է, որ նման որևէ ներդրում չկա»:
Օրենքը սպառիչ սահմանել է այն դեպքերը, երբ արգելվում է տրանսպորտային միջոցի երթևեկությունը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը զարմացած է այն մարդկանց վրա, ովքեր քննադատաբար են մոտենում Սերժ Սարգսյանի՝ իրեն՝ Սուրիկ Խաչատրյանին Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրելու փաստին:
Տարօրինակն այն է այս ողջ պատմության մեջ, որ ՊԵԿ-ի պաշտոնական տվյալները և ՀՀ առողջապահության ոլորտի պատասխանատուների պատասխանները խիստ հակասական են: Ինչո՞ւ պետք է ՊԵԿ-ը սխալ տեղեկատվություն հրապարակեր, կամ ինչպե՞ս 2 կգ սերմնահեղուկը դարձավ 2 միլիգրամ:
1977թ. Սան Ֆրանցիսկոյի արվարձաններից մեկում Ռեյմոնդը բացում է Victoria’s Secret առաջին խանութը, որը հանդիսանում էր կանացի ներքնազգեստի վաճառքի նոր ոճային խանութ:
Թերևս, մենք ապրում ենք քծնանքի երկրում, քծնանքի Հայաստանում, ինչպես 1930-ականներին էր, երբ իր շարքերն էր մաքրում պարտիան, այն ժամանակ` բոլշևիկյան: Իսկ որքա՜ն այսպիսի քծնողներ կան իշխանության մեջ, պետական համակարգում, հիշո՞ւմ եք «չեբուրաշկային»…: