Բաժիններ՝

Իրանում առաջին կին թեկնածուն հայտ է ներկայացրել՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում առաջին կին թեկնածուն հայտ է ներկայացրել՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Խոսքը գնում է 46-ամյա Ռազիե Օմիդվարի մասին:

Վերջինս հայտարարել է, որ իր նպատակը երկրում առկա իրավիճակի ընդհանուր բարելավումն է և հասարակությանը ծառայելը: Եթե նա հաղթանակ տանի Իրանի նախագահական ընտրություններում, ապա կդառնա Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ առաջին կին նախագահը:

Հիշեցնենք, որ երեկ Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը և գրանցվել էր միանգամից 75 հայտ: Գրանցման գործընթացը պետք է տևի մինչև մայիսի 11-ը:

Սահմանադրության պահապանների խորհուրդը մայիսի 12-16-ին կդիտարկի բոլոր հայտերը՝ հաստատելու կամ մերժելու համար: Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031