Բաժիններ՝

Արքայազն Չարլզի խանութը փակվել է՝ չդիմանալով մրցակցությանը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փակվել է Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի խանութը, ուր վաճառվում էր էկլոգիապես մաքուր բանջարեղեն ու միրգ:

The Veg Shed խանութը բացվել է 8 տարի առաջ: Այն փակվել է, քանի որ չի կարողացել այլևս մրցակցել սովորական սուպերմարկետների և ապրանքների առաքման օնլայն ծառայությունների հետ:

Արքայազնի խանութում բանջարեղենն ու մրգերը մշտապես ավելի թանկ են եղել, քան՝ սովորական խանութներում: Այդ թանկությունը պայմանավորված է եղել ձեռքի աշխատուժի մեծածավալ օգտագործման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս