Բաժիններ՝

2013 թվականի ապրիլն Իրաքում դարձավ ամենաարյունոտ ամիսը՝ սկսած 2008 թվականից

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի ապրիլը դարձավ ամենաարյունոտ ամիսն Իրաքում՝ 2008 թվականից սկսած: Զանգվածային անկարգությունների հետևանքով Իրաքում ապրիլին զոհվել է ավելի քան 700 մարդ: Այս մասին են վկայում ՄԱԿ-ի պաշտոնական տվյալները:

Իրաքում ՄԱԿ-ի առաքելության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ապրիլին Իրաքում բռնությունների ու ահաբեկչությունների հետևանքով սպանվել է 712 և վիրավորվել է 1633 մարդ:

Ամենաշատը տուժել է Բաղդադի նահանգը, ուր զոհվել է 211 և վիրավորվել է 486 մարդ: Ապա գալիս են Դիյալա, Սալահ-ադ-դին, Քիրքուք, Նինվե և Անբար նահանգները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս